Իրանի նախագահը կայցելի Իտալիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերի 14-15-ին կայցելի Իտալիա: Այս մասին, հայտնում է իրանական Fars News լրատվական գործակալությունը:
Դա Ռուհանիի Եվրոպա առաջին այցն է: Այցի ընթացքում Ռուհանին կհանդիպի Իտալիայի նախագահի, վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպումներում կողմերը կքննարկեն երկկողմանի հարաբերությունները, Իրանի եւ միջազգային միջնորդներ «վեցնյակի» միջեւ միջուկային համաձայնությունը, Սիրիայում եւ Իրաքում իրադարձությունները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի այլ հարցեր:
Իրանի եւ «վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) միջուկային համաձայնությունը ձեռք է բերվել հուլիսի 14-ին: Գործարքի պայմանների համաձայն` այն պետք է տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց զսպի Իրանի միջուկային ծրագիրը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



