Կատարը արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության կողմնակիցն է
МЕЖДУНАРОДНОЕԿատարը կողմ է արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության՝ փոխադարձ հարգանքի ու ներքին գործերին չմիջամտելու հիման վրա։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին , փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Որքան էլ որ փորձեն սրել հակամարտությունը, այն միեւնույն է կարգավորվելու է բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նախարարը Դոհայում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդ որում նա չի մանրամասնել միջնորդի դերում հանդես եկող քուվեյթական կողմի միջոցով արաբական չորս երկրներին փոխանցված պատասխանը՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքների վերաբերյալ։ «Պատասխանը կազմված է եղել ինքնիշխանության հարգանքի շրջանակում․․․Հիմա այդ պատասխանը քուվեյթական կողմի մոտ է»,- ասել է նախարարը։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Пять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА



