Կատարը արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության կողմնակիցն է
INTERNATIONAL NEWSԿատարը կողմ է արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության՝ փոխադարձ հարգանքի ու ներքին գործերին չմիջամտելու հիման վրա։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին , փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Որքան էլ որ փորձեն սրել հակամարտությունը, այն միեւնույն է կարգավորվելու է բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նախարարը Դոհայում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդ որում նա չի մանրամասնել միջնորդի դերում հանդես եկող քուվեյթական կողմի միջոցով արաբական չորս երկրներին փոխանցված պատասխանը՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքների վերաբերյալ։ «Պատասխանը կազմված է եղել ինքնիշխանության հարգանքի շրջանակում․․․Հիմա այդ պատասխանը քուվեյթական կողմի մոտ է»,- ասել է նախարարը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



