Կատարը արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության կողմնակիցն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարը կողմ է արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության՝ փոխադարձ հարգանքի ու ներքին գործերին չմիջամտելու հիման վրա։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին , փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Որքան էլ որ փորձեն սրել հակամարտությունը, այն միեւնույն է կարգավորվելու է բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նախարարը Դոհայում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդ որում նա չի մանրամասնել միջնորդի դերում հանդես եկող քուվեյթական կողմի միջոցով արաբական չորս երկրներին փոխանցված պատասխանը՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքների վերաբերյալ։ «Պատասխանը կազմված է եղել ինքնիշխանության հարգանքի շրջանակում․․․Հիմա այդ պատասխանը քուվեյթական կողմի մոտ է»,- ասել է նախարարը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



