Լիոնի հարձակվողը մոտ է Արսենալ տեղափոխվելուն
СПОРТԼիոնի «Օլիմպիկի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը շուտով կհամալրի Լոնդոնի «Արսենալի» շարքերը,- վստահեցնում է «L'Equipe»-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են բանակցություններն ավարտին հասցնելուն:
26-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Օլիմպիկի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը, սակայն ավարտված մրցաշրջանում հարձակվողը խոստովանել էր, որ ցանկանում է ամռանը փոխել ակումբային գրանցումը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «զինագործները» պատրաստ են 44 մլն ֆունտ ստերլինգ վճարել Լակազետի տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լակազետը 45 խաղում դարձել էր 37 գոլի հեղինակ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



