Լիոնի հարձակվողը մոտ է Արսենալ տեղափոխվելուն
ՍՊՈՐՏԼիոնի «Օլիմպիկի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը շուտով կհամալրի Լոնդոնի «Արսենալի» շարքերը,- վստահեցնում է «L'Equipe»-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են բանակցություններն ավարտին հասցնելուն:
26-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Օլիմպիկի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը, սակայն ավարտված մրցաշրջանում հարձակվողը խոստովանել էր, որ ցանկանում է ամռանը փոխել ակումբային գրանցումը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «զինագործները» պատրաստ են 44 մլն ֆունտ ստերլինգ վճարել Լակազետի տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լակազետը 45 խաղում դարձել էր 37 գոլի հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



