Լիոնի հարձակվողը մոտ է Արսենալ տեղափոխվելուն
SPORTԼիոնի «Օլիմպիկի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը շուտով կհամալրի Լոնդոնի «Արսենալի» շարքերը,- վստահեցնում է «L'Equipe»-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են բանակցություններն ավարտին հասցնելուն:
26-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Օլիմպիկի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը, սակայն ավարտված մրցաշրջանում հարձակվողը խոստովանել էր, որ ցանկանում է ամռանը փոխել ակումբային գրանցումը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «զինագործները» պատրաստ են 44 մլն ֆունտ ստերլինգ վճարել Լակազետի տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լակազետը 45 խաղում դարձել էր 37 գոլի հեղինակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



