Տխրում եմ, որ այս ամենի միջով անցա. Ջուսն ամուսնալուծվեց
ЛАЙФՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ երգչուհի Ջուսի եւ ամուսնու՝ Վահագն Մանուկյանի ամուսնալուծության վճիռը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ջուսը հայտնեց, որ նախկին ամուսինը ներկա չի եղել վճռին.
«Ես ու Վահագնը արդեն ամուսնալուծված ենք համարում, վճիռը կայացավ, մեր հայցը բավարարվեց, սակայն այն ուժի մեջ կլինի մեկ ամիս անց, եթե այդ ընթացքում կողմերից եւ ոչ մեկը չբողոքարկի: Վահագնը ներկա չէր վճռին, նա չէր եկել, երեւի այդպես էր ճիշտ համարել, դա իր կամքն էր»,- նշեց Ջուսը:
Երգչուհին գոհ է իրենից այս ռիսկային քայլի համար: Առաջին չստացված ամուսնության պատճառով Ջուսը որոշել է այլեւս երբեք չամուսնանալ:
«Ես հասկացա, որ էլ երբեք չեմ ամուսնանալու: Գուցե ապագայում երեխա ունենամ, կամ էլ իմ կյանքում լինի քաղաքացիական ամուսնություն, բայց օրինական՝ երբեք: Հիմա իմ ամենակարեւոր որոշումը հենց դա է»,- նշեց նա, իսկ հարցին, թե երգչուհին տխրո՞ւմ է արդյոք կատարվածի համար, պատասխանեց.
«Տխրում եմ, որ այս ամենի միջով անցա, որ չստացված ամուսնություն ունեցա: Տխրում եմ, որ ամուսնացա մեծ երջանկությամբ, բայց լավ ավարտ այն չունեցավ, սակայն ընդհանուր առմամբ նորմալ է, ազատությունից լավ բան չկա»:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
5
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США



