Տխրում եմ, որ այս ամենի միջով անցա. Ջուսն ամուսնալուծվեց
ԼԱՅՖՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ երգչուհի Ջուսի եւ ամուսնու՝ Վահագն Մանուկյանի ամուսնալուծության վճիռը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ջուսը հայտնեց, որ նախկին ամուսինը ներկա չի եղել վճռին.
«Ես ու Վահագնը արդեն ամուսնալուծված ենք համարում, վճիռը կայացավ, մեր հայցը բավարարվեց, սակայն այն ուժի մեջ կլինի մեկ ամիս անց, եթե այդ ընթացքում կողմերից եւ ոչ մեկը չբողոքարկի: Վահագնը ներկա չէր վճռին, նա չէր եկել, երեւի այդպես էր ճիշտ համարել, դա իր կամքն էր»,- նշեց Ջուսը:
Երգչուհին գոհ է իրենից այս ռիսկային քայլի համար: Առաջին չստացված ամուսնության պատճառով Ջուսը որոշել է այլեւս երբեք չամուսնանալ:
«Ես հասկացա, որ էլ երբեք չեմ ամուսնանալու: Գուցե ապագայում երեխա ունենամ, կամ էլ իմ կյանքում լինի քաղաքացիական ամուսնություն, բայց օրինական՝ երբեք: Հիմա իմ ամենակարեւոր որոշումը հենց դա է»,- նշեց նա, իսկ հարցին, թե երգչուհին տխրո՞ւմ է արդյոք կատարվածի համար, պատասխանեց.
«Տխրում եմ, որ այս ամենի միջով անցա, որ չստացված ամուսնություն ունեցա: Տխրում եմ, որ ամուսնացա մեծ երջանկությամբ, բայց լավ ավարտ այն չունեցավ, սակայն ընդհանուր առմամբ նորմալ է, ազատությունից լավ բան չկա»:
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ



