Տխրում եմ, որ այս ամենի միջով անցա. Ջուսն ամուսնալուծվեց
LIFEՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ երգչուհի Ջուսի եւ ամուսնու՝ Վահագն Մանուկյանի ամուսնալուծության վճիռը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ջուսը հայտնեց, որ նախկին ամուսինը ներկա չի եղել վճռին.
«Ես ու Վահագնը արդեն ամուսնալուծված ենք համարում, վճիռը կայացավ, մեր հայցը բավարարվեց, սակայն այն ուժի մեջ կլինի մեկ ամիս անց, եթե այդ ընթացքում կողմերից եւ ոչ մեկը չբողոքարկի: Վահագնը ներկա չէր վճռին, նա չէր եկել, երեւի այդպես էր ճիշտ համարել, դա իր կամքն էր»,- նշեց Ջուսը:
Երգչուհին գոհ է իրենից այս ռիսկային քայլի համար: Առաջին չստացված ամուսնության պատճառով Ջուսը որոշել է այլեւս երբեք չամուսնանալ:
«Ես հասկացա, որ էլ երբեք չեմ ամուսնանալու: Գուցե ապագայում երեխա ունենամ, կամ էլ իմ կյանքում լինի քաղաքացիական ամուսնություն, բայց օրինական՝ երբեք: Հիմա իմ ամենակարեւոր որոշումը հենց դա է»,- նշեց նա, իսկ հարցին, թե երգչուհին տխրո՞ւմ է արդյոք կատարվածի համար, պատասխանեց.
«Տխրում եմ, որ այս ամենի միջով անցա, որ չստացված ամուսնություն ունեցա: Տխրում եմ, որ ամուսնացա մեծ երջանկությամբ, բայց լավ ավարտ այն չունեցավ, սակայն ընդհանուր առմամբ նորմալ է, ազատությունից լավ բան չկա»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



