Հռոմի պապը հավատացյալներից ներողություն Է խնդրել Վատիկանի սկանդալների համար
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներից ներողություն Է խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս ցնցել են Վատիկանը:
«Ես կցանկանայի հանուն Եկեղեցու ձեզանից ներողություն խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս տեղի են ունեցել ինչպես Հռոմում, այնպես Էլ Վատիկանում»,-ասել Է քահանայապետը Սբ. Պետրոսի հրապարակում համընդհանուր աուդիենցիայի սկսվելուց առաջ: Հռոմի պապի այս խոսքերը հրապարակում հավաքվածները դիմավորել են ծափողջույններով:
Ֆրանցիսկոսը չի ճշտել, թե հատկապես որ սկանդալների մասին Է ինքը խոսում, բայց նշել Է, որ Հիսուսը «իրատես» Էր եւ ուսուցանում Էր, որ սկանդալներն անխուսափելի են, բայց «վայ այն մարդուն, ում պատճառով դրանք տեղի են ունենում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



