Հռոմի պապը հավատացյալներից ներողություն Է խնդրել Վատիկանի սկանդալների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներից ներողություն Է խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս ցնցել են Վատիկանը:
«Ես կցանկանայի հանուն Եկեղեցու ձեզանից ներողություն խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս տեղի են ունեցել ինչպես Հռոմում, այնպես Էլ Վատիկանում»,-ասել Է քահանայապետը Սբ. Պետրոսի հրապարակում համընդհանուր աուդիենցիայի սկսվելուց առաջ: Հռոմի պապի այս խոսքերը հրապարակում հավաքվածները դիմավորել են ծափողջույններով:
Ֆրանցիսկոսը չի ճշտել, թե հատկապես որ սկանդալների մասին Է ինքը խոսում, բայց նշել Է, որ Հիսուսը «իրատես» Էր եւ ուսուցանում Էր, որ սկանդալներն անխուսափելի են, բայց «վայ այն մարդուն, ում պատճառով դրանք տեղի են ունենում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



