Հռոմի պապը հավատացյալներից ներողություն Է խնդրել Վատիկանի սկանդալների համար
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներից ներողություն Է խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս ցնցել են Վատիկանը:
«Ես կցանկանայի հանուն Եկեղեցու ձեզանից ներողություն խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս տեղի են ունեցել ինչպես Հռոմում, այնպես Էլ Վատիկանում»,-ասել Է քահանայապետը Սբ. Պետրոսի հրապարակում համընդհանուր աուդիենցիայի սկսվելուց առաջ: Հռոմի պապի այս խոսքերը հրապարակում հավաքվածները դիմավորել են ծափողջույններով:
Ֆրանցիսկոսը չի ճշտել, թե հատկապես որ սկանդալների մասին Է ինքը խոսում, բայց նշել Է, որ Հիսուսը «իրատես» Էր եւ ուսուցանում Էր, որ սկանդալներն անխուսափելի են, բայց «վայ այն մարդուն, ում պատճառով դրանք տեղի են ունենում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



