ԱՄՆ-ում ձերբակալել են ռուսաստանցի դեռահասի սպանության գործով երեք կասկածյալի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում ձերբակալել են ռուսաստանցի դեռահաս Արտյոմ Զիբերովի և նրա ընկեր Շադի Նաջարի սպանության գործով երեք կասկածյալի. այս մասին հայտնում է Washington Post-ը:
Կասկածյալներն են Րոջեր Գարսիան, նրա ընկեր Խոսե Յանեսն ու եղբայր Էդգարը:
Ոստիկանությունում արդեն պարզել են, որ նրանց հիմնական թիրախը եղել է ոչ թե Արտյոմն, այլ նրա ընկեր Շադին: Քննիչները ենթադրում են, որ երեք կասկածյալները որոշել են վրեժ լուծել նրանից ավելի վաղ իրականացրած կողոպուտի համար:
Այժմ համապատասխան մարմինները փորձում են պարզել՝ արդյոք ռուսաստանցի Զիբերովին սպանելու համար նրանք որևէ հիմք ունեի՞ն, թե նա պարզապես պատահական զոհ է գնացել բախմանը:
17-ամյա Նաջարի և 18-ամյա Զիբերովի ուղղությամբ արձակված է եղել ավելի քան 30 կրակոց: Մահացածներից մեկը ստացել էր 4 վնասվածք, մյուսը՝ 10:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



