ԱՄՆ-ում ձերբակալել են ռուսաստանցի դեռահասի սպանության գործով երեք կասկածյալի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում ձերբակալել են ռուսաստանցի դեռահաս Արտյոմ Զիբերովի և նրա ընկեր Շադի Նաջարի սպանության գործով երեք կասկածյալի. այս մասին հայտնում է Washington Post-ը:
Կասկածյալներն են Րոջեր Գարսիան, նրա ընկեր Խոսե Յանեսն ու եղբայր Էդգարը:
Ոստիկանությունում արդեն պարզել են, որ նրանց հիմնական թիրախը եղել է ոչ թե Արտյոմն, այլ նրա ընկեր Շադին: Քննիչները ենթադրում են, որ երեք կասկածյալները որոշել են վրեժ լուծել նրանից ավելի վաղ իրականացրած կողոպուտի համար:
Այժմ համապատասխան մարմինները փորձում են պարզել՝ արդյոք ռուսաստանցի Զիբերովին սպանելու համար նրանք որևէ հիմք ունեի՞ն, թե նա պարզապես պատահական զոհ է գնացել բախմանը:
17-ամյա Նաջարի և 18-ամյա Զիբերովի ուղղությամբ արձակված է եղել ավելի քան 30 կրակոց: Մահացածներից մեկը ստացել էր 4 վնասվածք, մյուսը՝ 10:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



