ԱՄՆ-ում ձերբակալել են ռուսաստանցի դեռահասի սպանության գործով երեք կասկածյալի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում ձերբակալել են ռուսաստանցի դեռահաս Արտյոմ Զիբերովի և նրա ընկեր Շադի Նաջարի սպանության գործով երեք կասկածյալի. այս մասին հայտնում է Washington Post-ը:
Կասկածյալներն են Րոջեր Գարսիան, նրա ընկեր Խոսե Յանեսն ու եղբայր Էդգարը:
Ոստիկանությունում արդեն պարզել են, որ նրանց հիմնական թիրախը եղել է ոչ թե Արտյոմն, այլ նրա ընկեր Շադին: Քննիչները ենթադրում են, որ երեք կասկածյալները որոշել են վրեժ լուծել նրանից ավելի վաղ իրականացրած կողոպուտի համար:
Այժմ համապատասխան մարմինները փորձում են պարզել՝ արդյոք ռուսաստանցի Զիբերովին սպանելու համար նրանք որևէ հիմք ունեի՞ն, թե նա պարզապես պատահական զոհ է գնացել բախմանը:
17-ամյա Նաջարի և 18-ամյա Զիբերովի ուղղությամբ արձակված է եղել ավելի քան 30 կրակոց: Մահացածներից մեկը ստացել էր 4 վնասվածք, մյուսը՝ 10:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



