Պակիստանի վարչապետը դարձել է քննության օբյեկտ
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ներկայացել է քննչական հանձնաժողովին, որը հետաքննում է նրա ընտանիքի հարստության աղբյուրները։ Asian Correspondent-ի փոխանցմամբ, Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը դարձել է քննության օբյեկտ։
Ապրիլին երկրի Գերագույն դատարանը չի հեռացրել Շարիֆին վարչապետի պաշտոնից՝ նշելով, որ կոռուպցիայի մեջ մեղադրանքները բավականաչափ ապացույցներ չունեն, սակայն որոշել է լրացուցիչ հետաքննություն սկսել։
Երկրի ընդդիմությունը Շարիֆին մեղադրում է կոռուպցիայի մեջ «Պանամական փաստաթղթերի» հիման վրա։ Ըստ հրապարակված փաստաթղթերիի՝ Շարիֆի երեխաները օֆշորային ընկերություններ ունեն, որոնց միջոցով նրանք գնում են սեփականություն Լոնդոնում։ Շարիֆը հայտարարում է , որ իր ընտանեկան ունեցվածքը օրինական հիմունքներով է ձեռք բերվել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



