Պակիստանի վարչապետը դարձել է քննության օբյեկտ
INTERNATIONAL NEWSՊակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ներկայացել է քննչական հանձնաժողովին, որը հետաքննում է նրա ընտանիքի հարստության աղբյուրները։ Asian Correspondent-ի փոխանցմամբ, Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը դարձել է քննության օբյեկտ։
Ապրիլին երկրի Գերագույն դատարանը չի հեռացրել Շարիֆին վարչապետի պաշտոնից՝ նշելով, որ կոռուպցիայի մեջ մեղադրանքները բավականաչափ ապացույցներ չունեն, սակայն որոշել է լրացուցիչ հետաքննություն սկսել։
Երկրի ընդդիմությունը Շարիֆին մեղադրում է կոռուպցիայի մեջ «Պանամական փաստաթղթերի» հիման վրա։ Ըստ հրապարակված փաստաթղթերիի՝ Շարիֆի երեխաները օֆշորային ընկերություններ ունեն, որոնց միջոցով նրանք գնում են սեփականություն Լոնդոնում։ Շարիֆը հայտարարում է , որ իր ընտանեկան ունեցվածքը օրինական հիմունքներով է ձեռք բերվել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



