Պակիստանի վարչապետը դարձել է քննության օբյեկտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ներկայացել է քննչական հանձնաժողովին, որը հետաքննում է նրա ընտանիքի հարստության աղբյուրները։ Asian Correspondent-ի փոխանցմամբ, Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը դարձել է քննության օբյեկտ։
Ապրիլին երկրի Գերագույն դատարանը չի հեռացրել Շարիֆին վարչապետի պաշտոնից՝ նշելով, որ կոռուպցիայի մեջ մեղադրանքները բավականաչափ ապացույցներ չունեն, սակայն որոշել է լրացուցիչ հետաքննություն սկսել։
Երկրի ընդդիմությունը Շարիֆին մեղադրում է կոռուպցիայի մեջ «Պանամական փաստաթղթերի» հիման վրա։ Ըստ հրապարակված փաստաթղթերիի՝ Շարիֆի երեխաները օֆշորային ընկերություններ ունեն, որոնց միջոցով նրանք գնում են սեփականություն Լոնդոնում։ Շարիֆը հայտարարում է , որ իր ընտանեկան ունեցվածքը օրինական հիմունքներով է ձեռք բերվել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



