Դավիթ-Բեկ փողոցում մեքենան բախվել է ծաղկի սրահին
ОБЩЕСТВОՓրկարար ծառայությունը հունիսի 14-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Դավիթ-Բեկ փողոցում` «Թոխմախի» գերեզմանատան խաչմերուկում վթար է եղել։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34VD302 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ա., ծնվ.1988թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից շրջվելով բախվել գազատար խողովակին, այնուհետեւ Դավիթ-Բեկ փողոցի թիվ 51 հասցեի մոտակայքում գտնվող ծաղկի սրահի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Ե.Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
Հրշեջ-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են գազի խողովակի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



