Դավիթ-Բեկ փողոցում մեքենան բախվել է ծաղկի սրահին
SOCIETYՓրկարար ծառայությունը հունիսի 14-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Դավիթ-Բեկ փողոցում` «Թոխմախի» գերեզմանատան խաչմերուկում վթար է եղել։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34VD302 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ա., ծնվ.1988թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից շրջվելով բախվել գազատար խողովակին, այնուհետեւ Դավիթ-Բեկ փողոցի թիվ 51 հասցեի մոտակայքում գտնվող ծաղկի սրահի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Ե.Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
Հրշեջ-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են գազի խողովակի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



