Դավիթ-Բեկ փողոցում մեքենան բախվել է ծաղկի սրահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարար ծառայությունը հունիսի 14-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Դավիթ-Բեկ փողոցում` «Թոխմախի» գերեզմանատան խաչմերուկում վթար է եղել։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34VD302 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ա., ծնվ.1988թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից շրջվելով բախվել գազատար խողովակին, այնուհետեւ Դավիթ-Բեկ փողոցի թիվ 51 հասցեի մոտակայքում գտնվող ծաղկի սրահի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Ե.Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
Հրշեջ-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են գազի խողովակի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



