Իբրահիմովիչը դիտարկում է Միլան վերադառնալու տարբերակը
СПОРТՀարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է դիտարկել իտալական «Միլան» վերադառնալու տարբերակը, որի կազմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:
Այդ մասին հաղորդում է «Football Italia»-ն` հղում անելով «Premium Sport»-ին: Ներկա պահին շվեդ հարձակվողն ապաքինվում է ծնկի վնասվածքից:
«Միլանը» կարող է վերջինիս հետ պայմանագիր կնքել արդեն այս ամռանը և սպասել նրա ապքինմանը, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի մինչև տարվա վերջ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս էր թողել Իբրահիմովիչին Անգլիայի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի հայտացուցակից: «Կարմիր սատանաների» կազմում 35-ամյա հարձակվողը մասնակցել էր 46 հանդիպման` դառնալով 28 գոլի հեղինակ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



