Իբրահիմովիչը դիտարկում է Միլան վերադառնալու տարբերակը
ՍՊՈՐՏՀարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է դիտարկել իտալական «Միլան» վերադառնալու տարբերակը, որի կազմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:
Այդ մասին հաղորդում է «Football Italia»-ն` հղում անելով «Premium Sport»-ին: Ներկա պահին շվեդ հարձակվողն ապաքինվում է ծնկի վնասվածքից:
«Միլանը» կարող է վերջինիս հետ պայմանագիր կնքել արդեն այս ամռանը և սպասել նրա ապքինմանը, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի մինչև տարվա վերջ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս էր թողել Իբրահիմովիչին Անգլիայի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի հայտացուցակից: «Կարմիր սատանաների» կազմում 35-ամյա հարձակվողը մասնակցել էր 46 հանդիպման` դառնալով 28 գոլի հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



