Իբրահիմովիչը դիտարկում է Միլան վերադառնալու տարբերակը
SPORTՀարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է դիտարկել իտալական «Միլան» վերադառնալու տարբերակը, որի կազմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:
Այդ մասին հաղորդում է «Football Italia»-ն` հղում անելով «Premium Sport»-ին: Ներկա պահին շվեդ հարձակվողն ապաքինվում է ծնկի վնասվածքից:
«Միլանը» կարող է վերջինիս հետ պայմանագիր կնքել արդեն այս ամռանը և սպասել նրա ապքինմանը, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի մինչև տարվա վերջ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս էր թողել Իբրահիմովիչին Անգլիայի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի հայտացուցակից: «Կարմիր սատանաների» կազմում 35-ամյա հարձակվողը մասնակցել էր 46 հանդիպման` դառնալով 28 գոլի հեղինակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



