Մյանմայում ավիավթարի զոհերի հայտնաբերված մարմինների թիվը հասել է 81-ի
МЕЖДУНАРОДНОЕՄյանմայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածներից հայտնաբերված մարմինների թիվը հասել է 81-ի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ վերջին հինգ մարմինները հայտնաբերվել են Տանինտայի շրջանի Մաունգմական լողափում: Մյանմայի հարավային ափին նույնպես շարունակվում է որոնողական գործողությունը:
Հիշեցնենք, որ Մյանմայում ռադարների էկրաններից ռազմական ինքնաթիռ էր անհետացել։ Այն Մյեիկ քաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Յանգոն քաղաք: Օդանավակայանում աղբյուրը հայտնել էր, որ ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Հաղորդվել է, որ ուղևորները եղել են հիմնականում ափամերձ շրջանում տեղակայված զինվորականների ընտանիքների անդամները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



