Մյանմայում ավիավթարի զոհերի հայտնաբերված մարմինների թիվը հասել է 81-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄյանմայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածներից հայտնաբերված մարմինների թիվը հասել է 81-ի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ վերջին հինգ մարմինները հայտնաբերվել են Տանինտայի շրջանի Մաունգմական լողափում: Մյանմայի հարավային ափին նույնպես շարունակվում է որոնողական գործողությունը:
Հիշեցնենք, որ Մյանմայում ռադարների էկրաններից ռազմական ինքնաթիռ էր անհետացել։ Այն Մյեիկ քաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Յանգոն քաղաք: Օդանավակայանում աղբյուրը հայտնել էր, որ ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Հաղորդվել է, որ ուղևորները եղել են հիմնականում ափամերձ շրջանում տեղակայված զինվորականների ընտանիքների անդամները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



