Մյանմայում ավիավթարի զոհերի հայտնաբերված մարմինների թիվը հասել է 81-ի
INTERNATIONAL NEWSՄյանմայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածներից հայտնաբերված մարմինների թիվը հասել է 81-ի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ վերջին հինգ մարմինները հայտնաբերվել են Տանինտայի շրջանի Մաունգմական լողափում: Մյանմայի հարավային ափին նույնպես շարունակվում է որոնողական գործողությունը:
Հիշեցնենք, որ Մյանմայում ռադարների էկրաններից ռազմական ինքնաթիռ էր անհետացել։ Այն Մյեիկ քաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Յանգոն քաղաք: Օդանավակայանում աղբյուրը հայտնել էր, որ ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Հաղորդվել է, որ ուղևորները եղել են հիմնականում ափամերձ շրջանում տեղակայված զինվորականների ընտանիքների անդամները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



