ՀՀԿ-ն կհամագործակցի՞ ՕՐՕ-ի եւ արտախորհրդարանական մյուս ուժերի հետ
ИНТЕРВЬЮԱյսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի արտախորհրդարանական ուժերի միավորման գաղափարի շուրջ, նշեց որ դա լավ առաջարկ է:
«Նման ուժի ստեղծումն մենք միայն կողջունենք եւ պատրաստ ենք համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,-ասաց նա՝ հավելելով. «Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը, եւ մենք պետք է համագործակցենք ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Եթե այդ ուժը միտված է ծառայել մեր պետականության կայացմանն ու զարգացմանը, մենք միայն դրանից կուրախանանք: Բայց սպասենք գործընթացների զարգացմանը»,- ասաց նա:
Բաղդասարյանն ընդգծեց նաեւ, որ իշխանությունն ավելի զգոն է, երբ իր թիկունքում զգում է ընդդիմության շնչառությունը: Անդրադառնալով ավագանու մանդատները վերցնելու մասին «Երկիր ծիրանի» կուսակցության որոշմանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դա նրանց ներկուսակցական խնդիրն է, եւ ցանկալի չէ, որ մենք միջամտենք: Բայց Զարուհի Փոստանջյանը ԱԺ ընտրությունների ժամանակ քննադատում էր «Ելք» դաշինքին, որ նրանք վերցրել են մանդատները, հիմա նույն պրոցեսի մեջ իրենք են հայտնվում՝ ավագանու հետ կապված»,- ասաց նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



