ՀՀԿ-ն կհամագործակցի՞ ՕՐՕ-ի եւ արտախորհրդարանական մյուս ուժերի հետ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԱյսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի արտախորհրդարանական ուժերի միավորման գաղափարի շուրջ, նշեց որ դա լավ առաջարկ է:
«Նման ուժի ստեղծումն մենք միայն կողջունենք եւ պատրաստ ենք համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,-ասաց նա՝ հավելելով. «Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը, եւ մենք պետք է համագործակցենք ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Եթե այդ ուժը միտված է ծառայել մեր պետականության կայացմանն ու զարգացմանը, մենք միայն դրանից կուրախանանք: Բայց սպասենք գործընթացների զարգացմանը»,- ասաց նա:
Բաղդասարյանն ընդգծեց նաեւ, որ իշխանությունն ավելի զգոն է, երբ իր թիկունքում զգում է ընդդիմության շնչառությունը: Անդրադառնալով ավագանու մանդատները վերցնելու մասին «Երկիր ծիրանի» կուսակցության որոշմանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դա նրանց ներկուսակցական խնդիրն է, եւ ցանկալի չէ, որ մենք միջամտենք: Բայց Զարուհի Փոստանջյանը ԱԺ ընտրությունների ժամանակ քննադատում էր «Ելք» դաշինքին, որ նրանք վերցրել են մանդատները, հիմա նույն պրոցեսի մեջ իրենք են հայտնվում՝ ավագանու հետ կապված»,- ասաց նա:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



