ՀՀԿ-ն կհամագործակցի՞ ՕՐՕ-ի եւ արտախորհրդարանական մյուս ուժերի հետ
INTERVIEWԱյսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի արտախորհրդարանական ուժերի միավորման գաղափարի շուրջ, նշեց որ դա լավ առաջարկ է:
«Նման ուժի ստեղծումն մենք միայն կողջունենք եւ պատրաստ ենք համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,-ասաց նա՝ հավելելով. «Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը, եւ մենք պետք է համագործակցենք ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Եթե այդ ուժը միտված է ծառայել մեր պետականության կայացմանն ու զարգացմանը, մենք միայն դրանից կուրախանանք: Բայց սպասենք գործընթացների զարգացմանը»,- ասաց նա:
Բաղդասարյանն ընդգծեց նաեւ, որ իշխանությունն ավելի զգոն է, երբ իր թիկունքում զգում է ընդդիմության շնչառությունը: Անդրադառնալով ավագանու մանդատները վերցնելու մասին «Երկիր ծիրանի» կուսակցության որոշմանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դա նրանց ներկուսակցական խնդիրն է, եւ ցանկալի չէ, որ մենք միջամտենք: Բայց Զարուհի Փոստանջյանը ԱԺ ընտրությունների ժամանակ քննադատում էր «Ելք» դաշինքին, որ նրանք վերցրել են մանդատները, հիմա նույն պրոցեսի մեջ իրենք են հայտնվում՝ ավագանու հետ կապված»,- ասաց նա:
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



