Թրամփն այցելել է Իրաքում և Աֆղանստանում զոհված զինվորների գերեզմանները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում զոհված ամերիկացի զինվորների գերեզմանները: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Թրամփը ժամանել է Արլինգտոնի ազգային հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի նույնանուն արվարձանում:
Նշվում է, որ նախագահը հարգանքի տուրք է մատուցել զինվորներին այն բանից հետո, երբ անցել է համար 60 հատված, որտեղ թաղված են 2001 թվականից մինչ օրս զոհված զինվորները:
Զոհված զինվորների ընտանիքները շփվել են Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ շնորհակալություն հայտնելով ժամանելու և այն բանի համար, որ նրանք չեն մոռանում ԱՄՆ-ը պաշտպանողներին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



