Թրամփն այցելել է Իրաքում և Աֆղանստանում զոհված զինվորների գերեզմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում զոհված ամերիկացի զինվորների գերեզմանները: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Թրամփը ժամանել է Արլինգտոնի ազգային հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի նույնանուն արվարձանում:
Նշվում է, որ նախագահը հարգանքի տուրք է մատուցել զինվորներին այն բանից հետո, երբ անցել է համար 60 հատված, որտեղ թաղված են 2001 թվականից մինչ օրս զոհված զինվորները:
Զոհված զինվորների ընտանիքները շփվել են Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ շնորհակալություն հայտնելով ժամանելու և այն բանի համար, որ նրանք չեն մոռանում ԱՄՆ-ը պաշտպանողներին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



