Թրամփն այցելել է Իրաքում և Աֆղանստանում զոհված զինվորների գերեզմանները
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում զոհված ամերիկացի զինվորների գերեզմանները: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Թրամփը ժամանել է Արլինգտոնի ազգային հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի նույնանուն արվարձանում:
Նշվում է, որ նախագահը հարգանքի տուրք է մատուցել զինվորներին այն բանից հետո, երբ անցել է համար 60 հատված, որտեղ թաղված են 2001 թվականից մինչ օրս զոհված զինվորները:
Զոհված զինվորների ընտանիքները շփվել են Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ շնորհակալություն հայտնելով ժամանելու և այն բանի համար, որ նրանք չեն մոռանում ԱՄՆ-ը պաշտպանողներին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



