Տայանին հորդորել է Էրդողանին հարգել մամուլի ազատությունը
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:
Տայանին հայտնել է, որ Էրդողանի հետ «պարզ ու իրատեսական» հանդիպում է ունեցել: «Էրդողանին հայտնեցի, որ Թուրքիան պետք է մամուլի ազատության նկատմամբ հարգանք ունեցող վերաբերմունք ցուցաբերի: Եվրամիությանն անդամակցելու համար կարևոր նախապայման է լրագրողների համար ազատություն ապահովելը»,- ասել է Տայանին:
Նա տեղեկացրել է նաև, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն անհնարին կլինի մահապատժի վերականգնման պարագայում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



