Տայանին հորդորել է Էրդողանին հարգել մամուլի ազատությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:
Տայանին հայտնել է, որ Էրդողանի հետ «պարզ ու իրատեսական» հանդիպում է ունեցել: «Էրդողանին հայտնեցի, որ Թուրքիան պետք է մամուլի ազատության նկատմամբ հարգանք ունեցող վերաբերմունք ցուցաբերի: Եվրամիությանն անդամակցելու համար կարևոր նախապայման է լրագրողների համար ազատություն ապահովելը»,- ասել է Տայանին:
Նա տեղեկացրել է նաև, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն անհնարին կլինի մահապատժի վերականգնման պարագայում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



