Տայանին հորդորել է Էրդողանին հարգել մամուլի ազատությունը
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:
Տայանին հայտնել է, որ Էրդողանի հետ «պարզ ու իրատեսական» հանդիպում է ունեցել: «Էրդողանին հայտնեցի, որ Թուրքիան պետք է մամուլի ազատության նկատմամբ հարգանք ունեցող վերաբերմունք ցուցաբերի: Եվրամիությանն անդամակցելու համար կարևոր նախապայման է լրագրողների համար ազատություն ապահովելը»,- ասել է Տայանին:
Նա տեղեկացրել է նաև, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն անհնարին կլինի մահապատժի վերականգնման պարագայում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



