Քադիրովը դեմ Է դպրոցներում ավարտական երեկույթներ անցկացնելուն
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն այն կարծիքին Է, որ ավարտական երեկույթները չպետք Է անցկացվեն դպրոցներում: Այդ մասին նա հայտարարել Է հանրապետության կրթության եւ գիտության նախարար Իսմայիլ Բայխանովի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է Չեչնիայի կառավարության կայքը:
«Անցած տարիներին ծնողներն ինձ հաճախ Էին դիմում ավարտական երեկոյի համար ամեն տեսակ դրամահավաքների մասին բողոքներով: Ավարտական երեկույթները միշտ եղել են ու կլինեն: Բայց միայն մեկ ուղղում՝ դրանք պետք Է անցկացվեն դպրոցների պատերից դուրս»,-ասել Է Քադիրովը:
Նրա խոսքով՝ այսուհետեւ այդ հարցը կամավորության հիմունքներով կլուծեն ծնողական կոմիտեներն ու շրջանավարտները:
«Ծնողներն իրենց հայեցողությամբ կարող են ավարտական երեկույթները կազմակերպել տարբեր սրճարաններում ու ռեստորաններում: Դպրոցական ուսումնառությունն ավարտելը նշել ցանկացողների համար նման վայրերի պակաս հանրապետությունում չկա»,-նշել Է Քադիրովը:
«Այսպիսով, դպրոցներում բացառվում են դրամահավաքները: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ավարտական երեկույթներ անցկացվելու են, բայց միայն դպրոցների պատերից դուրս»,-ընդգծել Է հանրապետության ղեկավարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



