Քադիրովը դեմ Է դպրոցներում ավարտական երեկույթներ անցկացնելուն
INTERNATIONAL NEWSՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն այն կարծիքին Է, որ ավարտական երեկույթները չպետք Է անցկացվեն դպրոցներում: Այդ մասին նա հայտարարել Է հանրապետության կրթության եւ գիտության նախարար Իսմայիլ Բայխանովի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է Չեչնիայի կառավարության կայքը:
«Անցած տարիներին ծնողներն ինձ հաճախ Էին դիմում ավարտական երեկոյի համար ամեն տեսակ դրամահավաքների մասին բողոքներով: Ավարտական երեկույթները միշտ եղել են ու կլինեն: Բայց միայն մեկ ուղղում՝ դրանք պետք Է անցկացվեն դպրոցների պատերից դուրս»,-ասել Է Քադիրովը:
Նրա խոսքով՝ այսուհետեւ այդ հարցը կամավորության հիմունքներով կլուծեն ծնողական կոմիտեներն ու շրջանավարտները:
«Ծնողներն իրենց հայեցողությամբ կարող են ավարտական երեկույթները կազմակերպել տարբեր սրճարաններում ու ռեստորաններում: Դպրոցական ուսումնառությունն ավարտելը նշել ցանկացողների համար նման վայրերի պակաս հանրապետությունում չկա»,-նշել Է Քադիրովը:
«Այսպիսով, դպրոցներում բացառվում են դրամահավաքները: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ավարտական երեկույթներ անցկացվելու են, բայց միայն դպրոցների պատերից դուրս»,-ընդգծել Է հանրապետության ղեկավարը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



