Մադուրոն պահանջել է Թրամփից «ձեռքերը քաշել» Վենեսուելայից
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոպիտ կերպով պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփից չխառնվել իր երկրի գործերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ձեռքերդ հեռու տար այստեղից, Դոնալդ Թրամփ, գնա տուն: Վենեսուելան հարգում է իրեն»,- մեջբերում է նախագահի հայտարարությունը Վենեսուելայի ազգային ռադիոն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել Վենեսուելայի Գերագույն դատարանի նախագահի ու յոթ անդամների նկատմամբ, իսկ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրն Արևմուտքի գործընկերների հետ աշխատելու է Վենեսուելայում իրադրության բարելավման համար: Դրանից հետո Վենեսուելայի կառավարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ քննադատելով նմանօրինակ միջամտությունը և ընդգծելով, որ Թրամփի ագրեսիան անցել է բոլոր սահմանները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



