Մադուրոն պահանջել է Թրամփից «ձեռքերը քաշել» Վենեսուելայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոպիտ կերպով պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփից չխառնվել իր երկրի գործերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ձեռքերդ հեռու տար այստեղից, Դոնալդ Թրամփ, գնա տուն: Վենեսուելան հարգում է իրեն»,- մեջբերում է նախագահի հայտարարությունը Վենեսուելայի ազգային ռադիոն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել Վենեսուելայի Գերագույն դատարանի նախագահի ու յոթ անդամների նկատմամբ, իսկ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրն Արևմուտքի գործընկերների հետ աշխատելու է Վենեսուելայում իրադրության բարելավման համար: Դրանից հետո Վենեսուելայի կառավարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ քննադատելով նմանօրինակ միջամտությունը և ընդգծելով, որ Թրամփի ագրեսիան անցել է բոլոր սահմանները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



