Մադուրոն պահանջել է Թրամփից «ձեռքերը քաշել» Վենեսուելայից
INTERNATIONAL NEWSՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոպիտ կերպով պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփից չխառնվել իր երկրի գործերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ձեռքերդ հեռու տար այստեղից, Դոնալդ Թրամփ, գնա տուն: Վենեսուելան հարգում է իրեն»,- մեջբերում է նախագահի հայտարարությունը Վենեսուելայի ազգային ռադիոն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել Վենեսուելայի Գերագույն դատարանի նախագահի ու յոթ անդամների նկատմամբ, իսկ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրն Արևմուտքի գործընկերների հետ աշխատելու է Վենեսուելայում իրադրության բարելավման համար: Դրանից հետո Վենեսուելայի կառավարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ քննադատելով նմանօրինակ միջամտությունը և ընդգծելով, որ Թրամփի ագրեսիան անցել է բոլոր սահմանները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



