Ճապոնիայի կառավարությունը հավանություն տվեց գահից Ակիհիտո կայսեր հրաժարման օրինագծին
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի կառավարությունը հավանություն Է տվել այն օրինագծին, որը թույլատրում Է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին: Փաստաթուղթը հանձնվել Է խորհրդարանի հաստատմանը: Ինչպես հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը, այն կարող Է ընդունվել հունիսի կեսերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրինագիծը մշակվել Է հատուկ 83-ամյա Ակիհիտո կայսեր համար, որն անցյալ տարվա օգոստոսին ժողովրդին հղած տեսաուղերձում ցանկություն Էր հայտնել հեռանալ գործերից՝ զառամյալ տարիքի պատճառով: Ենթադրվում Է, որ նա կարող Է գահից հրաժարվել 2018 թվականի դեկտեմբերին, երբ կլրանա նրա 85 տարին:
Դրանց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ Մեծություն» տիտղոսը, պետական ապահովությունը եւ այլ արտոնություններ: Սպասվում Է, որ 57-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն կայսեր գահը կզբաղեցնի իր հոր հրաժարումից անմիջապես հետո:
Վերջին անգամ Ճապոնիայի կայսրը գահից հրաժարվել Է 1817 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



