Ճապոնիայի կառավարությունը հավանություն տվեց գահից Ակիհիտո կայսեր հրաժարման օրինագծին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի կառավարությունը հավանություն Է տվել այն օրինագծին, որը թույլատրում Է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին: Փաստաթուղթը հանձնվել Է խորհրդարանի հաստատմանը: Ինչպես հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը, այն կարող Է ընդունվել հունիսի կեսերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրինագիծը մշակվել Է հատուկ 83-ամյա Ակիհիտո կայսեր համար, որն անցյալ տարվա օգոստոսին ժողովրդին հղած տեսաուղերձում ցանկություն Էր հայտնել հեռանալ գործերից՝ զառամյալ տարիքի պատճառով: Ենթադրվում Է, որ նա կարող Է գահից հրաժարվել 2018 թվականի դեկտեմբերին, երբ կլրանա նրա 85 տարին:
Դրանց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ Մեծություն» տիտղոսը, պետական ապահովությունը եւ այլ արտոնություններ: Սպասվում Է, որ 57-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն կայսեր գահը կզբաղեցնի իր հոր հրաժարումից անմիջապես հետո:
Վերջին անգամ Ճապոնիայի կայսրը գահից հրաժարվել Է 1817 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



