Ճապոնիայի կառավարությունը հավանություն տվեց գահից Ակիհիտո կայսեր հրաժարման օրինագծին
INTERNATIONAL NEWSՃապոնիայի կառավարությունը հավանություն Է տվել այն օրինագծին, որը թույլատրում Է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին: Փաստաթուղթը հանձնվել Է խորհրդարանի հաստատմանը: Ինչպես հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը, այն կարող Է ընդունվել հունիսի կեսերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրինագիծը մշակվել Է հատուկ 83-ամյա Ակիհիտո կայսեր համար, որն անցյալ տարվա օգոստոսին ժողովրդին հղած տեսաուղերձում ցանկություն Էր հայտնել հեռանալ գործերից՝ զառամյալ տարիքի պատճառով: Ենթադրվում Է, որ նա կարող Է գահից հրաժարվել 2018 թվականի դեկտեմբերին, երբ կլրանա նրա 85 տարին:
Դրանց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ Մեծություն» տիտղոսը, պետական ապահովությունը եւ այլ արտոնություններ: Սպասվում Է, որ 57-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն կայսեր գահը կզբաղեցնի իր հոր հրաժարումից անմիջապես հետո:
Վերջին անգամ Ճապոնիայի կայսրը գահից հրաժարվել Է 1817 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



