Ղազախստանի 220 մլն դոլարը Ադրբեջանի Միջազգային բանկում կորել է
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի միջազգային բանկը սնանկացել է, ու նրա սնանկացման հետ միասին անհետացել է Ղազախստանի Միասնական կենսաթոշակային կուտակային հիմնադրամի 220 մլն դոլարը, որը հիմնադրամը ներդրել էր բանկում:
Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրախմանովը հայտարարել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են իրենց ազգային շահերն ու քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
«Խոսքը կենսաթոշակային կուտակումների մասին է, որոնք ներդրվել են ադրբեջանական բանկում: Բանկը հայտնվել է բարդ վիճակում: Դիվանագիտական աղբյուրներով ակտիվորեն աշխատելու ենք Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ»,– ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նյու Յորքում Ադրբեջանի Միջազգային բանկը հայտարարել է սնանկացման մասին, որպեսզի ստանա պարտքի վերակառուցման օգնություն 3,3 մլրդ դոլարի չափով:
Ադրբեջանական բանկից հայտնել են, որ անհանգստության պատճառ չկա, բոլոր պարտքերը կվերադարձվեն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



