Ղազախստանի 220 մլն դոլարը Ադրբեջանի Միջազգային բանկում կորել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի միջազգային բանկը սնանկացել է, ու նրա սնանկացման հետ միասին անհետացել է Ղազախստանի Միասնական կենսաթոշակային կուտակային հիմնադրամի 220 մլն դոլարը, որը հիմնադրամը ներդրել էր բանկում:
Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրախմանովը հայտարարել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են իրենց ազգային շահերն ու քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
«Խոսքը կենսաթոշակային կուտակումների մասին է, որոնք ներդրվել են ադրբեջանական բանկում: Բանկը հայտնվել է բարդ վիճակում: Դիվանագիտական աղբյուրներով ակտիվորեն աշխատելու ենք Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ»,– ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նյու Յորքում Ադրբեջանի Միջազգային բանկը հայտարարել է սնանկացման մասին, որպեսզի ստանա պարտքի վերակառուցման օգնություն 3,3 մլրդ դոլարի չափով:
Ադրբեջանական բանկից հայտնել են, որ անհանգստության պատճառ չկա, բոլոր պարտքերը կվերադարձվեն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



