Ղազախստանի 220 մլն դոլարը Ադրբեջանի Միջազգային բանկում կորել է
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի միջազգային բանկը սնանկացել է, ու նրա սնանկացման հետ միասին անհետացել է Ղազախստանի Միասնական կենսաթոշակային կուտակային հիմնադրամի 220 մլն դոլարը, որը հիմնադրամը ներդրել էր բանկում:
Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրախմանովը հայտարարել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են իրենց ազգային շահերն ու քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
«Խոսքը կենսաթոշակային կուտակումների մասին է, որոնք ներդրվել են ադրբեջանական բանկում: Բանկը հայտնվել է բարդ վիճակում: Դիվանագիտական աղբյուրներով ակտիվորեն աշխատելու ենք Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ»,– ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նյու Յորքում Ադրբեջանի Միջազգային բանկը հայտարարել է սնանկացման մասին, որպեսզի ստանա պարտքի վերակառուցման օգնություն 3,3 մլրդ դոլարի չափով:
Ադրբեջանական բանկից հայտնել են, որ անհանգստության պատճառ չկա, բոլոր պարտքերը կվերադարձվեն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



