Չինաստանն ազդարարել Է նոր ածխաջրածնային հեղափոխության սկիզբը
МЕЖДУНАРОДНОЕՉինացի նավթագործներն աշխարհում առաջինն են «այրելի սառույց»՝ բնական գազի հիդրատ արդյունահանել Հարավչինական ծովի հատակից: Մայիսի 18-ին այս մասին հաղորդել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հողային եւ բնական պաշարների նախարարությունը:
«Դա նույնքան խոշոր իրադարձություն կլինի, որքան ԱՄՆ-ում տեղի ունեցած թերթաքարային հեղափոխությունը: Արդյունքում ապագայում Էներգիայի օգտագործման մեթոդները կկերպափոխվեն»,- հայտարարել Է նախարարության Երկրաբանական հետազոտությունների վարչության պետի տեղակալ Լի Ցզինֆան:
Նմուշները հանել են ավելի քան 1,2 կիլոմետր խորությունից, իսկ 200-մետրանոց ստորջրյա հորատանցքը գտնվել Է Հոնկոնգից 285 կիլոմետր հարավ - արեւելք ընկած շրջանում: Ընդամենն աշխատանքի ութ օրվա ընթացքում արդյունահանվել Է 120 խորանարդ մետր «այրելի սառույց», դրանում մեթանի պարունակությունը կազմում Է 99,5 տոկոս:
Հիդրատի մեկ խորանարդ մետրը համարժեք Է 160 խորանարդ մետր բնական գազին գազակերպ վիճակում (100 լիտր գազով ավտոմոբիլը կարող Է անցնել 300 կիլոմետր, մինչդեռ 100 լիտր «այրելի սառույցով»՝ 50 հազար կիլոմետր):
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



