Չինաստանն ազդարարել Է նոր ածխաջրածնային հեղափոխության սկիզբը
INTERNATIONAL NEWSՉինացի նավթագործներն աշխարհում առաջինն են «այրելի սառույց»՝ բնական գազի հիդրատ արդյունահանել Հարավչինական ծովի հատակից: Մայիսի 18-ին այս մասին հաղորդել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հողային եւ բնական պաշարների նախարարությունը:
«Դա նույնքան խոշոր իրադարձություն կլինի, որքան ԱՄՆ-ում տեղի ունեցած թերթաքարային հեղափոխությունը: Արդյունքում ապագայում Էներգիայի օգտագործման մեթոդները կկերպափոխվեն»,- հայտարարել Է նախարարության Երկրաբանական հետազոտությունների վարչության պետի տեղակալ Լի Ցզինֆան:
Նմուշները հանել են ավելի քան 1,2 կիլոմետր խորությունից, իսկ 200-մետրանոց ստորջրյա հորատանցքը գտնվել Է Հոնկոնգից 285 կիլոմետր հարավ - արեւելք ընկած շրջանում: Ընդամենն աշխատանքի ութ օրվա ընթացքում արդյունահանվել Է 120 խորանարդ մետր «այրելի սառույց», դրանում մեթանի պարունակությունը կազմում Է 99,5 տոկոս:
Հիդրատի մեկ խորանարդ մետրը համարժեք Է 160 խորանարդ մետր բնական գազին գազակերպ վիճակում (100 լիտր գազով ավտոմոբիլը կարող Է անցնել 300 կիլոմետր, մինչդեռ 100 լիտր «այրելի սառույցով»՝ 50 հազար կիլոմետր):
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



